Tuesday, 16 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ

Միասնական նախընտրական շտաբ կազմող ուժերը կարող են միավորվել Գագիկ Ծառուկյանի շուրջ. Հ. Հովհաննիսյան

Եթե գալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն հանդես գա առանձին թեկնածուով, ապա պարզից էլ պարզ է, որ այդ թեկնածուն կլինի կամ Ծառուկյանը, կամ Քոչարյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով ընդդիմության միասնական հավանական թեկնածուների մասին:

Ըստ քաղաքագետի՝ երկու դեպքում էլ ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին «քցելու» են, ավելին` նրա քաղաքագիտական վերլուծություններն ամենևին էլ չեն բերելու իր համար ցանկալի արդյունքի, այն է՝ ԲՀԿ-ն կպաշտպանի իր թեկնածությունը: Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` իր կանխատեսումը` Լևոն Տեր-Պետրոսյանին «քցելու» մասին, կարծես թե իրականանում է:

«Հնարավոր է` ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը, և Ծառուկյանը, որպես ծանրագույն փաստարկ, օգտագործի ՀԱԿ-ի պատրաստակամությունն իրեն պաշտպանելու: Եթե հաշվի առնենք այն, որ ԲՀԿ-ում կան և ծառուկյանական, և քոչարյանական թևեր, ապա Ծառուկյանին առաջադրելու ծառուկյանական թևի ծանրակշիռ փաստարկը կլինի այն, որ հնարավոր է` ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը:

Ռոբերտ Քոչարյանի թեկնածության դեպքում, հաշվի առնելով այն, որ վերջին ժամանակաշրջանում ՀԱԿ-ից դուրս եկան հակաքոչարյանական գործիչները և մնացին ավելի շատ պրոքոչարյանական կամ հակասերժական տրամադրություններ ունեցող գործիչներ, բացառված չէ Քոչարյանին պաշտպանեն, բայց պետք է հիշել, որ ՀԱԿ-ում մնում են այնպիսի հակաքոչարյանական դեմքեր, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը, ուստի դժվար է պատկերացնել, որ ՀԱԿ-ում առանց լուրջ ալեկոծությունների կարող են նման որոշում կայացնել»,- մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ընդդիմության միասնական թեկնածու չի լինի: Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` իշխանությունները շահագրգռված են, որ ԲՀԿ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, քանի որ այդ դեպքում հնարավոր է նաև, որ ՀԱԿ-ն առաջադրի Լևոն Տեր-Պետրոսյանին, ով կարող է հայտնվել ծանր իրավիճակում՝ ստիպված լինելով երկրորդ տեղի համար մրցակցել Գագիկ Ծառուկյանի հետ:

«Իսկ եթե ռեալ խոսենք, ապա Գագիկ Ծառուկյանը պայքարելու է հենց երկրորդ տեղի համար, փորձելու է հետագայում իր արդյունքը վերածել վարչապետական լծակի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան անհարմար վիճակում չի հայտնվի, քանի որ կմրցակցեն քաղաքական դասին պատկանող երկու նախկին նախագահներ: Այստեղ երկուսի համար էլ դիսկոմֆորտի խնդիր չի ստեղծի, իսկ օլիգարխի հետ մրցակցությունը հիմնադիր նախագահի իմիջի ամրապնդմանը չի կարող նպաստել»,- նշեց քաղաքագետը:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ կարող է լինել կիսամիասնական թեկնածու՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդդիմադիր դաշտում դիրքավորված ուժերի միջև կան անհաղթահարելի հակասություններ, որոնք հաղթահարելու ունակ դեմքեր, գործիչներ չկան քաղաքական դաշտում:

Քաղաքագետների միության ղեկավարի կարծիքով՝ եթե նույնիսկ միավորվեն մեկ թեկնածուի շուրջ, հնարավոր է, որ դա լինի կիսամիասնական թեկնածու, ինչպիսին է Ծառուկյանի թեկնածությունը, որին կպաշտպանեն ՀԱԿ-ը և Դաշնակցությունը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել էր, որ օրերս իրականացված հարցումների արդյունքների համաձայն՝ հասարակության ցանկալի ընդդիմադիր միասնական թեկնածուն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որին հաջորդում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում