Իգոր Դենիսովը, որը դուբլի հեղինակ դարձավ, ցանկանում է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ:
Ինչպես հայտնի դարձավ, Դենիսովը ցանկանում է տարեկան հինգ միլիոն եվրո աշխատավարձ ստանալ: Նշենք, որ նա այժմ ստանում է մոտ 3 միլիոն:
Հաղորդվում է, որ խաղացողին վրդովմունք է պատճառել այն փաստը, որ թիմի՝ նոր եկած ֆուտբոլիստներն ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան ինքը:
Ընդ որում՝ Դենիսովը բողոքում է այն պարագայում, երբ Վիտսելից ավելին է ստանում: Նա չի ցանկանում Հալկից պակաս վարձատրվել: Նշենք, որ բրազիլացին 4 միլիոն եվրո է ստանում:












































