Սիրիական բանակը հարձակումներ է գործում Հալեպի արևելյան ծայրամասերի վրա, որոնցում պահպանվում են զինված դիմադրության օջախներ: Ինչպես հաղորդում է Suriya հեռուստաալիքը, այսօր Հանանո թաղամասում՝ Արվա Ալ-Բարաքի մզկիթի մոտակայքում, ինչպես նաև Կասր Ալ-Բաշայի Թանանիր հրապարակում շրջափակվել և ոչնչացվել են ընդդիմության զինված ջոկատներ: Ազատագրվել են Սուլեյման Ալ-Հալաբի և Արկուբ շրջանները: Հարավային ուղղությամբ զինված ընդդիմության վերահսկողության տակ է մնում Սուքքարի և նրան հարող Մարջա, Սալիհին և Ֆիրդաուս թաղամասերը, որտեղ կատաղի փողոցային մարտեր են ընթանում:
Սիրիական Al-Watan թերթը գրում է, որ անցած 2 ամիսների ընթացքում Հալեպի տարածքի մոտ կեսը «մաքրվել է վարձկաններից և ահաբեկիչներից»: Այնտեղ կենտրոնացած են կենսական կարևոր նշանակության քաղաքային օբյեկտեր, պետական հաստատություններ և առևտրական կետեր, ինչը թույլ կտա վերականգնել երեքմիլիոնանոց մեգապոլիսի բնականոն կյանքը:










































