Լևոն Արոնյանը սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը կմասնակցի Սան Պաուլոյում և Բիլբաոյում կայանալիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:
Մրցաշարին մասնակցում են նաև Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:
Այսօր տեղի ունեցավ վիճակահանությունը, որից հետո հայտնի դարձավ, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:







































