31-ամյա Էշլի Քոուլն առաջիկա ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա: 2013 թվականի հունվարին նա կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ` առանց «Չելսի»-ի ղեկավարության թույլատրության: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն վստահ է, որ Անգլիայի ընտրանու ֆուտբոլիստը նոր պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի հետ:
«Ես վստահ եմ, որ մինչ հունվար մենք կլուծենք բոլոր հարցերը: Քոուլն ակումբում շատ տարիներ է անցկացրել և, ինչ-որ չափով, դարձել նրա լեգենդը: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Իր խաղային որակների շնորհիվ Քոուլը դարձել է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը»,- նշել է դի Մատեոն:
Հիշեցնենք, որ Քոուլը «Սթեմֆորդ Բրիջ» է տեղափոխվել 2006 թվականին` «Արսենալ»-ից:









































