Աշխարհում էլեկտրոնիկա արտադրող խոշորագույն ընկերությունը՝ Foxconn-ը հայտարարել է, որ կկասեցնի արտադրությունը Չինաստանի գործարանում աշխատակիցների զանգվածային ծեծկռտուքից հետո:
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թայվանական ընկերության տեղեկության համաձայն՝ Չինաստանի հյուսիսում Թայունան քաղաքում կռվին ներգրավված է եղել շուրջ 2000 աշխատակից: Կռվի ընթացքում տուժել է նվազագույնը 40 մարդ:
Մինչ այդ, հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի պատճառը կապված չէ աշխատանքի հետ:










































