«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն ամփոփել է իր թիմի` «Քուինզ Փարք Ռեյնջերս»-ի հետ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները:
«Մենք պետք է հաղթանակ տանեինք: Մինչ այժմ մեզ չի հաջողվել հաղթանակ գրանցել տարբեր պատճառներով: Այս 3 միավորները մեզ համար անչափ կարևոր էին: Պետք է շնորհակալություն հայտնեմ երկրպագուներին` վստահության համար:
Առաջին խաղակեսում մեր խաղն այնպես չէր ստացվում, ինչպես ցանկանում էինք: Սակայն երկրորդ խաղակեսում ցուցադրած խաղի համար կարող եմ միայն գովասանքի խոսքեր հասցեագրել սաներիս, ովքեր ցուցադրեցին իրենց լավագույն խաղային որակներն ու կամային հաղթանակ տարան»,- նշել է պորտուգալացի մասնագետը:









































