«Չելսի»-ի ավագ Ջոն Թերին հայտարարել է, որ լքում է Անգլիայի հավաքականը: Թերին 78 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում: Ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել ի պատասխան Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետաքննության` համաձայն որի Թերին մեղադրվում է Անտոն Ֆերդինանդին հասցեագրած ռասիստական վիրավորանքների մեջ:
Ընդ որում, «Չելսի»-ի պաշտպանն արդեն արդարացվել է, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան վաղը հայտարարելու իր պատժամիջոցի մասին: Ահա թե ինչու Ջոնը հայտնել է, որ ազգային հավաքականը լքելու իր որոշումը վերջնական է:
«Կարծում եմ, որ ֆուտբոլի միությունը մեղադրանք կներկայացնի ինձ, անկախ նրանից, որ դատարանն անմեղ է ճանաչել: Այդ պատճառով հավաքականը լքելու իմ որոշումը վերջնական է»,- հայտարարել է Թերին:







































