Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ՝ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումը:
«Ես բավարարված եմ, քանի որ ոչ-ոքին այն արդյունքն էր, որ նվազագույն չափով, սակայն կբավարարեր ինձ: Գոհ եմ նաև թիմի խաղից:
Իհարկե, փոքր-ինչ ցավում եմ: Մենք լավ հնարավորություններ ունեինք, ի վերջո, Ժերվինյոն գոլային լավ պահ ուներ:
Ընդհանուր առմամբ, գոհ եմ: Կարծում եմ՝ սա հավելյալ վստահություն կհաղորդի մեր խաղին»,- «Արսենալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:







































