Բելառուսի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները հրապարակած կայքերը, բացի պետականներից, արգելափակվել են:
Բելառուս օգտվողները չեն կարողացել բացել, մասնավորապես, Բելառուսական քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, «Հանուն արդար ընտրությունների» և «Հանուն արդարության» շարժումների, ինչպեսև Միավորված ժողովրդավարական ուժերի կայքերը:
ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Լոզովիկը հայտնել է, որ ընտրությունները կայացել են բոլոր 110 ընտրական մարզերում: Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, դրանց պետք է մասնակցի ընտրողների ավելի քան 50%-ը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` ընտրություններին մասնակցել է ընտրողների 65,9%-ը:










































