Թուրքիայի հյուսիսում՝ Սև ծովի տարածքում, սուզորդ ոստիկանները փրկել մի «փչովի կնոջ», հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Սամսուն քաղաքում: Ոստիկանությանն են դիմել տեղի բնակիչները՝ հայտնելով, որ իրենց ափից ոչ հեռու նկատել են խեղդված կնոջ մարմին: Ոստիկանությունը դատարկել է ծովափը, փրկարարների խումբ է ուղարկել կնոջը «փրկելու»: Երբ «խեղդվողին» ափ են հանել, պարզվել է, որ այն ռետինե սեքս-խաղալիք է: Սուզորդներն այն նետել են աղբամանը:
Թե որտեղից է այդ ռետինե կինը հայտնվել ծովում հայտնի չէ:











































