Ֆրանսիացի լեռնագնացների խումբը Նեպալի տարածքում գտնվող Հիմալայններում մնացել է ձյան ծածկույթի տակ, ինչի արդյունքում նրանցից յոթը մահացել են, երկուսը ստացել ծանր վնասվածքներ և տեղափոխվել Կատմանդուի հիվանդանոց:
Լեռնագնացները ձյան ծածկի տակ են մնացել 7400 մ բարձրության վրա: Ֆրանսիացիների հետ ծածկի տակ մնացել է նաև եվրոպացիների մեկ այլ խումբ ևս, որի կազմի անդամների ազգային պատկանելությունը դեռևս ճշտվում է:
Դեպքը տեղի է ունեցել Մանասլու լեռան վրա (8156 մ բարձրություն), որի գագաթի նվաճման ընդամնեը 300 դեպք է գրանցվել, ընդ որում՝ 60 մահվան ելք է եղել այդտեղ:










































