Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Ռուբին» – «Կուբան» հանդիպումը: Դաշտի տերերն առավելության հասան հաշվի նվազագույն տարբերությամբ: Միակ և հաղթական գոլի հեղինակը Սալվատորե Բոկետին էր:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին «Կուբան»-ի մեկնարկային կազմում էր: Մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արազ Օբիլիսը, 72-րդ րոպեին փոխարինեց Մարկոսին:
«Ռուբին» – «Կուբան»` 1:0
1:0 Բոկետի (45+1’)









































