Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանոն մկանային վնասվածք է ստացել երկրի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Գրանադա»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Սպասվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը բաց կթողնի իր թիմի առաջիկա մի քանի հանդիպումները:
Հավելենք, որ միևնույն ժամանակ ամբողջովին ապաքինվել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Խորդի Ալբան, ով շարքից դուրս էր մնացել գրիպի պատճառով:









































