Թուրքիան ծանր ռազմական տեխնիկա է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին: Թուրքական զորքերի լրացուցիչ ստորաբաժանումները տեղակայվել են Սիրիային սահմանակից Ալ-Ռաքքա շրջանում:
Ծանր ռազմական տեխնիկայի, այդ թվում` հակաօդային պաշտպանության տարրերի տեղակայման մասին որոշումն ընդունվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից սեպտեմբերի 20-ին Ալ-Ռաքքային հասցված հարվածից հետո: Հարձակման հետևանքով զոհվել էր ավելի քան 54 մարդ, մի քանի թուրք խաղաղ բնակիչներ վիրավորվել էին:
Թուրք-սիրիական սահմանի երկարությունը 911 կմ է: Նշենք, որ նախկինում նույնպես Թուրքիան զորքեր և ռազմական տեխնիկա էր տեղակայել սահմանի առանձին հատվածներում:










































