Չինական Սանյա քաղաքում տեղի ունեցած «Միսս Աշխարհ – 2010» մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ն ներկայացնող Ալեքսանդրիա Միլսը: Այդ մրցանակը նորընծա գեղեցկուհուն հանձնել է Ջիբրալթարը ներկայացնող «Միսս Աշխարհ -2009» կրող Կայան Ալդորինան: Երկրորդ տեղում Միսս Բոցվանա Էմմե Վարեուսն է, իսկ երրորդը` Վենեսուելան ներկայացնող Ադրիանա Վասինին: