Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը Արգենտինա – Բրազիլիա ընկերական խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
Նշենք, որ ըստ թիմերի պայմանավորվածության՝ տեղի է ունենալու Բրազիլիա – Արգենտինա երկու հանդիպում, որին կարող են մասնակցել բացառապես նրանք, ովքեր խաղում են կաˊմ Բրազիլիայի, կաˊմ Արգենտինայի ազգային առաջնությունում:
«Շարունակում ենք աշխատել տակտիկական դասավորությունների ուղղությամբ: Մեր ամբողջական կազմի վերաբերյալ ունենք նաև այլ գաղափարներ: Վերջին անգամ մեր հավաքականը, խաղալով հիմնական կազմով, պարտություն է կրել 2011 թվականի օգոստոսին: Ցանկանում ենք իրականացնել մեր նպատակներն ու հետևողականություն դրսևորել: Այնպես որ ես ասում եմ, որ ֆուտբոլիստների ընտրությունը կլինի այնպես, որ Բրազիլիայի հավաքականը դառնա աշխարհի լավագույն հավաքականներից մեկը»,- ասել է Մենեզեսը:



































