Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն չի ցանկացել համեմատել Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուին: Մասնագետի կարծիքով` աշխարհի լավագույն ֆուտբոլիստները հանդես են գալիս իր թիմի կազմում:
«Ինչո՞ւ են բոլորը հարցնում, ով է լավագույն ֆուտբոլիստը` Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Իմ կարծիքով` աշխարհի լավագույն ֆուտբոլիստները հավաքված են այն թիմի կազմում, որը կրում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իմ սաներից որևէ մեկի ծառայությունները չեմ փոխանակի Մեսսիի կամ Քրիշտիանուի ծառայությունների հետ: Նրանք երկուսն էլ պարզապես շատ լավ խաղացողներ են. և վերջ»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:








































