Թուրքական թերթերի մեծ մասը քննադատել է միտրոպոլիտ Սալոնիկ Անֆիմին թուրքական սերիալներ չդիտելու կոչերի համար, գրում է pravoslavie.by կայքը` վկայակոչելով հունական Romfea գործակալությանը:
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին Սալոնիկ Անֆիմ քննադատել էր թուրքական սերիալները` հայտարարելով, որ դրանք «ներխուժել են» հույների կյանք, և հունական հեռուստաալիքների ղեկավարներին կոչ էր արել հրաժարվել դրանց հեռարձակումից:
Այսօր թուրքական թերթերի մեծ մասը վերնագրված են եղել հետևյալ կերպ` «Միտրոպոլիտ Սալոնիկը բանադրել է թուրքական սերիալները», «Եկեղեցու ռեակցիան «Հրաշալի դարաշրջան»-ի հանդեպ»:
Turkiye թերթը մտահոգված է այն հանգամանքից, որ «Հրաշալի դարաշրջան» սերիալը ռեկորդներ է սահմանում նաև Ռուսաստանում, իսկ Հունաստանում «այն բանադրվում է եկեղեցու կողմից»:
Star հրատարակությունը գրել է, որ միտրոպոլիտ Անֆիմը նման կերպ է արտահայտվել թուրքական սերիալների մասին իսլամի հանդեպ ունեցած թշնամանքի պատճառով:








































