«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այս օրերին ԲՀԿ-ում խիստ գրաքննության են ենթարկվում ԲՀԿ-ականների ելույթները: Որոշ մարդիկ են միայն արտոնված ԲՀԿ անունից ելույթներ ունենալ կամ հերքումներով հանդես գալ: Գործընթացը ղեկավարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:









































