Տեքստ «Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտարարել է, որ ակումբի հարձակվող Դեմբա Բան կարող է հունվարին լքել թիմը: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվել է ընդամենը 7 մլն ֆունտ:
Վերջերս 27-ամյա խաղացողի գործակալը հայտարարել էր, որ Պարդյուն չի վստահում իր հաճախորդին: Չնայած մասնագետը փորձել էր հանգստացնել կրքերը` իրավիճակը շարունակում է անորոշ մնալ:
«Նրա անհատական պայմանագրում կա մի կետ, որը մեզ խոցելի է դարձնում, ըստ որի` ցանկացած ակումբ որոշակի ֆիքսված գումար վճարելու դեպքում կարող է գնել նրա իրավունքները: Հունվարին մենք կարող ենք կորցնել Դեմբա Բայի իրավունքները, սակայն այժմ այդ վտանգը չկա»,- Պարդյուին մեջբերում է ESPN-ը:








































