«Չելսի»-ի նորեկ Օսկարը երկու տարի առաջ կարող էր հայտնվել իտալական ակումբներից մեկում:
2010 թվականի ամռանը ֆուտբոլիստի իրավունքները ցանկանում էին գնել «Յուվենթուս»-ը, «Ինտեր»-ը և «Միլան»-ը: Գործարքի դիմաց ակումբներից 400 հազար եվրո էր պահանջվում: Իտալական ակումբներն այդ գումարը բարձր համարեցին և հրաժարվեցին գործարքից:
2 տարի անց «Չելսի»-ն 32 մլն եվրո վճարեց Օսկարի տրանսֆերի դիմաց և ձեռք բերեց այն:








































