Հինգշաբթի Դամասկոսից հարավ կործանվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է սիրիական պետական Suriya հեռուստաալիքը: Ուղղաթիռն ընկել է Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող Դումա քաղաքից ոչ հեռու, որը մի քանի ամիս շարունակ զինված հակամարտության հիմնական կենտրոններից մեկն էր:
Հարկ է նշել, որ սա Սիրիայում ռազմական ուղղաթիռների կործանման առաջին դեպքը չէ:






































