Համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որում դիմակավոր սիրիացի քրիստոնյաները պատրաստակամություն են հայտնում միանալ ապստամբական շարժմանը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր բրիտանական The Guardian թերթը:
Տեսագրությունում ջոկատի՝ նույնպես դիմակավոր հրամանատարը հայտարարում է. «Մենք՝ երիտասարդ հեղափոխական քրիստոնյաներս, հայտարարում ենք, որ ջոկատներ ենք ստեղծում, որոնք կգործեն Դամասկոսի գյուղական շրջաններում… Մենք ազնիվ զինվորներ ենք և կպաշտպանենք մեր երկիրն ու մեր մուսուլման եջղբայրներին»:










































