«Տոտենհեմ»-ի եզրային ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
23-ամյա ֆուտբոլիստն արդեն հինգ տարի է՝ խաղում է «Տոտենհեմ»-ի կազմում, և միշտ էլ հայտարարել է, որ իրեն լավ է զգում անգլիական թիմում: Սակայն, ինչպես երևում է, ՊՍԺ-ն պատրաստվում է մի առաջարկ անել, որը գրեթե անհնար է մերժել. 65 միլիոն եվրո՝ խաղացողի տրանսֆերային իրավունքների դիմաց:
Նշենք նաև, որ Բեյլի և «Տոտենհեմ»-ի միջև կնքված պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին:










































