ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել մուսուլմանական երկրների իշխանություններին ձեռնարկել հավելյալ միջոցառումներ այդ երկրներում գտնվող ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Օբաման նման հայտարարությամբ է հանդես եկել CBS հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ նա հաղորդել էր արտերկրում ամերիկյան օբյեկտների, առաջին հերթին՝ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին:
Այս քայլերը ձեռնարկվել են` կապված մի շարք երկրներում շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների հետ, որոնք ուղղված են ԱՄՆ-ում նկարահանված և համացանցում հայտնված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ:
Անկարգությունների հետևանքով մեկ շաբաթում զոհվել է 19 մարդ, որոնց թվում 4-ը` ԱՄՆ-ի քաղաքացիներ:










































