Լեհ քննիչները Սմոլենսկի մերձակայքում վթարված նախագահական ինքնաթիռի գործով առնվազն չորս մարմինների արտաշիրիմում կանցկացնեն՝ կասկածանքով, որ դիակների ճանաչման ժամանակ նրանց կարող են շփոթած լինել: Ria.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Լեհաստանի ռազմական շրջանային դատախազության ղեկավար Իրենեուշ Շելոնկը:
Նման որոշման պատճառը 2010 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցած Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի վթարին անմիջապես հաջորդած ռուսական դատաբժշկական փորձաքննությունների նյութերում առկա անհամապատասխանություններն են:
Հիշեցնենք, որ վթարին զոհ էր գնացել 96 մարդ:






































