Saturday, 20 06 2026
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից

Հայաստանը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 43 միջազգային պայմանագրերից 42-ը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նիստին մասնակցել են Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ պաշտպանության նախարարության, ԱՊՀ ՄԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչներ:

Նիստը նախագահել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի անդամ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք, որից հետո կարդաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Համակարգող խորհրդակցության նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը.

«Համակարգող խորհրդակցության հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Մենք ուրախ ենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը տեղի է ունենում Երևանում:

Անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ ՀԱՊԿ-ը կարևոր գործոն է տարածաշրջանային և միջազգային մակարդակով խաղաղության ու կայունության պահպանման գործում: Հայաստանը, իբրև հուսալի գործընկերներից ու դաշնակիցներից մեկը ՀԱՊԿ-ում, ցուցաբերում է ամենաակտիվ մասնակցությունը նրա գործունեությանը:

Այժմ, երբ տարածաշրջանում ստեղծվել է խիստ բարդ իրավիճակ, որը հղի է ռազմական հակամարտությամբ, ՀԱՊԿ-ի դերը էլ ավելի է աճում: Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության համար առաջնահերթ խնդիր է կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործումը, որը կփորձարկվի այժմ Հայաստանում անցկացվող արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ժամանակ:

ՀԱՊԿ-ի ներուժի անշեղ աճի պարագայում առանձնապես մեծանում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը, որի շնորհիվ իրականացվում է Կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունների իրավա-նորմատիվ ապահովումը: Համակարգող խորհրդակցության ստեղծումը կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից` ՀԱՊԿ անդամ պետությունների միջխորհրդարանական փոխգործակցության կարևորության ու արդյունավետության ակնառու վկայությունն է: Ես համոզված եմ, որ Համակարգող խորհրդակցության հիմնադրումը` որպես լրացուցիչ խորհրդարանական մեխանիզմի, դրականորեն կազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վրա:

արգելի գործընկերներ,
Ես ցանկանում եմ կրկին ողջունել ձեզ Երևանում և համոզմունք հայտնել, որ ինչպես արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, այնպես էլ Համակարգող խորհրդակցության այսօրվա նիստը կծառայեն անվտանգության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»:

Համակարգող խորհրդակցության նիստի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով քննարկվեց և հաստատվեց նիստի օրակարգը:

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության` համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա անդրադարձավ աշխարհում և ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմանակից տարածքներում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին, անդամ երկրների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանն ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորեց անցած 20 տարիներին կազմակերպության ամրապնդման, պաշտպանական, ռազմատեխնիկական ենթակառուցվածքների ստեղծման, նորմատիվ-իրավական հիմքի կատարելագործման ուղղությամբ կատարած աշխատանքները, անդրադարձավ կազմակերպության անելիքներին: Մասնավորապես նա անհրաժեշտ համարեց անդամ երկրների ռազմական ուժերի փոխգործակցության արդյունավետության բարձրացումն ու լրացուցիչ հատուկ ուժերի ներգրավումը, բանակային ուժերի արագ ձևավորումը, խաղաղապահ ուժերի, տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործումն ու կադրերի վերապատրաստումը:

Ելույթից հետո ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Մասնավորապես նիստում նախագահող Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Բորդյուժային սկզբունքային գնահատականների համար, որով նա հանդես էր եկել ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու փաստի առնչությամբ և մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների վրա, ինչը տարածաշրջանի ապակայունացման նպատակ է հետապնդում: Նա կոչ արեց Համագործակցության խորհրդակցության անդամներին կոնկրետ միջոցներ ձեռք առնել պատերազմի սպառնալիքը կանխելու համար:

ՀԱՊԿ-ի քարտուղարության տեղեկատվական ծրագրի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վինիդիկտովը ներկայացրեց Կազմակերպության շրջանակներում միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացին` տեղեկացնելով, որ Հայաստանը այս ոլորտում ևս ակտիվ է ու առաջանցիկ: Նա կոչ արեց ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանականներին ակտիվ աշխատանք ծավալել համապատասխան միջազգային պայմանագրերը վավերացնելու ուղղությամբ:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի` զինված ուժերի համակարգման, պլանավորման, կիրառման ու վերապատրաստման կառույցի ղեկավար Անատոլի Յակովլևը անդրադարձավ Հայաստանի տարածքում անցկացվող ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների առանձնահատկություններին, նպատակներին ու խնդիրներին: Նրա գնահատմամբ` արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործման նպատակ ունեն և ծառայում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Կորյուն Նահապետյանի ելույթը վերաբերել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին և պաշտպանության ու անվտանգության ոլորտի ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը:

Բանախոսն անդրադարձել է անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու առկա խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությանը: Ըստ Կորյուն Նահապետյանի` ստեղծված իրավիճակը ստիպում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներին մշտապես պատրաստ լինել` համատեղ ուժերով պաշտպանելու անդամ երկրների անվտանգությունը: Այդ համատեքստում ԱԺ պատգամավորը կարևորեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններն ու Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Նրա գնահատմամբ` Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, իր ռազմական ու ռազմավարական խնդիրները լուծում է այդ կազմակերպության շրջանակներում, քանզի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից է: Անվտանգության համակարգի ապահովման գործում իր արդյունավետ վերահսկողական գործառույթով կարևոր դեր է խաղում նաև ՀՀ Ազգային ժողովը: Ընդունելով համապատասխան օրենքներ` ԱԺ-ն ապահովում է վերոնշյալ ոլորտների բնականոն գործունեությունը:

Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաև ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներին, օրենսդրական աշխատանքին, վերահսկողական ֆունկցիաներին, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը: Նա կարևորեց ԱՊՀ ՄԽՎ-ի և ՀԱՊԿ ԽՎ-ի հետ համագործակցությունը մոդելային օրենքների մշակման, օրենսդրության ներդաշնակեցման, ՀԱՊԿ-ի փաստաթղթերի վավերացման գործում:

Նշվել է, որ Հայաստանը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 43 միջազգային պայմանագրերից 42-ը: Հատկանշական է նաև, որ վերջերս Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում էր «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը:

Կորյուն Նահապետյանի կարծիքով` թեև շատ աշխատանքներ են կատարվել, բայց հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու վտանգները, անհրաժեշտ է շատ ավելին անել: Նա համոզմունք հայտնեց, որ նիստին ներկա բոլոր խորհրդարանականներն էլ գիտակցում են խաղաղության ու կայունության ապահովման գործում իրենց ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվության չափը, ուստի իրենց վերապահված է պատվով կատարել այդ առաքելությունը:

Նիստի վերջում Համակարգման խորհրդակցության ղեկավար Կորյուն Նահապետյանը մասնակիցներին խնդրել է հաջորդ նիստի տեղին ու ժամանակին վերաբերող իրենց առաջարկները ներկայացնել ՀԱՊԿ-ի քարտուղարություն:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստն ավարտել է աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում