«Սևիլյա»-ն հայտարարել է, որ նախատեսում է բողոք ներկայացնել Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ի հետ հանդիպման մրցավարական կազմի դեմ:
Ակումբի ներկայացուցիչները պնդում են, որ մրցավարներն անուշադրության են մատնել մադրիդցիների խուլիգանական արարքները: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
«Սևիլյա»-ի ղեկավարությանն ամենից շատ զայրացրել է Գոնսալո Իգուաինի` Պետր Տրոխովսկուն ոտքով հարվածելը: Բացի այդ՝ միջադեպ է տեղի ունեցել նաև Անխել դի Մարիայի և Ֆերնանդո Նավարոյի միջև, և արգենտինացին բռունցքով հարված է հասցրել հակառակորդին: Ակումբը պահանջում է որակազրկել Իգուանին և դի Մարիային:









































