Ավելի քան 30 մարդ է ձերբակալվել երկուշաբթի օրը պակիստանյան Կարաչի քաղաքում, երբ ցուցարարները փորձել են հարձակվել ամերիկյան դեսպանատան վրա: Նրանք ես բողոքում են ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ, հաղորդում է DawnNews-ը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, ովքեր կիրառել են մահակներ և արցուքնաբեր գազ: Ձերբակալվածները հիմնականում կրոնական հաստատությունների ուսանողներ են:








































