Մյունխենի «Բավարիա»-ի եզրային ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ իր՝ «Վալենսիա»-ի դեմ խաղին մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:
«Կարևորն այն է, որ հիմա խելամիտ գտնվենք. առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում իմ թիմին լարված խաղեր են սպասվում: Ես պետք է սպասեմ ու տեսնեմ՝ ինչ կլինի»,- ասել է ֆրանսիացին:
Ֆրանկ Ռիբերիի՝ չորեքշաբթի օրվա խաղին մասնակցությունը, կարծես, ավելի հավանական է:
«Մտածում եմ, որ կարող եմ խաղալ չորեքշաբթի օրը»,- եզրափակել է խաղացողը:










































