«Արքայական ակումբի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում տեղի ունենալիք «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսպասարկի Դամիր Սկոմինան: Սա կլինի երրորդ անգամը, որ այս մրցավարի գլխավորած բրիգադը կսպասարկի մադրիդյան թիմի հանդիպումը:
Հատկանշական է, որ այս մրցավարը ներկայացնում է Սլովենիան: Մադրիդի «Ռեալ»-ը Սկոմինայի կողմից սպասարկված նախորդ երկու խաղերում էլ հաղթանակ է տարել, ի դեպ երկուսն էլ տեղի են ունեցել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Նշենք նաև, որ սլովենացի մասնագետն սկսել է զբաղվել մրցավարությամբ 1994 թվականից, իսկ ՖԻՖԱ-ի կողմից որակավորվել է 2003 թվականին:






































