Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 34-ամյա պաշտպան Կարլես Պույոլը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ: Խաղացողը վնասվածք է ստացել «Խետաֆե»-ի հետ խաղում:
Բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ Պույոլը բաց կթողնի Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 5 հանդիպում («Սպարտակ»-ի, «Գրանադա»-ի, «Սևիլիա»-ի, «Բենֆիկա»-ի և «Ռեալ»-ի հետ):
Բացի այդ, իսպանացին կարող է բաց թողնել նաև Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Դեպորտիվո»-ի հետ խաղը:












































