Մադրիդի «Ռեալ»-ի հասարակության հետ բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն վստահ է, որ թիմը նորմալ վիճակում է և սարսափելի որևէ բան չի կատարվում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 4 տուրերից հետո «արքայական ակումբ»-ն ընդամենը 4 միավոր է վաստակել և 8 միավորով ետ է մնում «Բարսելոնա»-ից:
«Պետք է միշտ միահամուռ լինել` անկախ հաղթանակներից և պարտություններից: Մենք յուրահատուկ թիմ ունենք, և ես վստահ եմ, որ այն կվերադարձնի իր պատշաճ մակարդակը: Հուսանք, որ դա տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը: Այդ դիմակայությանը պետք է պատրաստվել ինչպես հարկն է: Մենք ձախողվելու իրավունք չունենք»,- Բուտրագենիոյի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:






































