«Պարի Սեն Ժերմեն»-ի շվեդ կիսապաշտպան Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր կարիերայում մեծ դեր է խաղացել Ռուսաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, ով աշխատել է «Յուվենթուս»-ում 2004-2006 թվականներին:
«Մարզիչներից ամենամեծ ազդեցությունն է ունեցել իմ կայացման գործում Կապելոն: Նա օգնել է ինձ կարգապահության և խաղադաշտում կողմնորոշվելու հարցերում:
Կարելի է ասել, որ Մոուրինյոն Կապելոյի մեթոդների նոր սերունդն է ներկայացնում: Իմ խաղաոճի մասին կասեմ, որ գիտեմ` ես պետք է խելահեղ լինեմ խաղադաշտում, որպեսզի լավ խաղ ցուցադրեմ»,- ասել է շվեդ ֆուտբոլիստը:








































