Արգենտինայի ֆուտբոլասեր հասարակությունը վերջերս քննարկում է մի երիտասարդ ֆուտբոլիստի, ով շատերի կարծիքով՝ խոստանում է համաշխարհային մակարդակի նոր աստղ դառնալ: Այդ մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները:
Խոսքը «Ռասինգ»-ի կիսապաշտպան Ռիկարդո Սենտուրիոնի մասին է: Նրա ցուցադրած ֆուտբոլի ականատեսները համեմատում են երիտասարդին Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի հետ: Սենտուրիոնը շատ արագընթաց ֆուտբոլիստ է, տեխնիկապես զարգացած: Նա անչափ բարդ և գեղեցիկ գոլեր է հեղինակում:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Սենտուրիոնի ծառայություններով արդեն հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդեր:








































