«Լիվերպուլ»-ը կպարտադրի թիմի հարձակվող Լուիս Սուարեսին սեղմել իր սկզբունքային հակառակորդ Պատրիս Էվրայի ձեռքը` սեպտեմբերի 23-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղում:
Մթնոլորտը շիկացած կլինի «Էնֆիլդ»-ում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները`«Ուիգան»-ի հետ խաղի ընթացքում հիշատակել էին նաև «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստներին և տհաճ խոսքեր էին հասցեագրել վերջիններիս: Էվրայի ու Սուարեսի նախորդ տարվա ռասիստական բնույթ կրող վեճը նույնպես մոռացված չէ:
«Կարմիր սատանաներ»-ի գործադիր տնօրեն Դևիդ Հիլը այս շաբաթ կհանդիպի «Լիվերպուլ»-ի իր գործընկեր Իան Այրեի հետ: Նրանք կքննարկեն խաղի ընթացքում միջադեպերից խուսափելու համար միջոցներ ընձեռելու հարցերը:
«Կարմրագույններ»-ը մտադիր են պարտադրել Լուիս Սուարեսին սեղմել Պատրիս Էվրայի ձեռքը խաղից առաջ: Ակումբի ղեկավարները վստահ են, որ Սուարեսը կհարգի իրենց որոշումը:







































