ԱՄՆ-ն և նրա կողմնակիցները ավելի քան 20 տարի նախապատրաստվում են Պարսից ծոցում ռազմածովային վարժանքներ սկսելուն:
Միջոցառման նպատակը Իրանից սպասվող սպառնալիքներին դիմակայելու ծրագրի մշակումն է, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
12-օրյա ցերեկային վարժանքները ներառում են տարբեր խնդիրներ, սակայն դրանք բոլորը միտված են Օրմուզի նեղուցում անընդմեջ նավարկության ապահովմանը:
Զորավարժություններում հիմնական դերը տրվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմին, որին կսատարեն նավթի ներկրմամբ հետաքրքրված երկրները, մասնավորապես Ճապոնիան, որի նավթի 90%-ի մատակարարումը պայմանավորված է Օրմուզի նեղուցում նավերի ազատ նավարկությամբ:
Նշենք, որ Օրմուզի նեղուցը կարևոր ռազմավարական նշանակություն ունի արևմտյան երկրների տնտեսության համար, քանի որ այնտեղով է անցնում նավթային ուղին:









































