Հազարավոր ուսուցիչներ զանգվածային բողոքի ցույցի են ելել Չիկագոյի փողոցներում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` նշելով, որ Չիկագոն բնակչության թվով ԱՄՆ-ի երրորդ քաղաքն է:
Ուսուցիչների արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարձը: Այն նաև դեմ է ուսուցիչների արդյունավետության գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը հիմնված է թեսթերում ուսանողների ցուցաբերած արդյունքների վրա:
Գործադուլը շարունակվում է արդեն 5-րդ օրը: Ակցիային մասնակցում է 30 հազար ուսուցիչ: Ուսումնական տարին Չիկագոյի 400 հազար դպրոցականների համար սկսվել է տանը: Ներկայումս աշխատում է միայն 144 դպրոց` կրճատված ժամաքանակով:










































