Կիրակի օրը Սինայի թերակղզու հյուսիսում գրոհայինները հարձակում են իրականացրել Եգիպտոսի անվտանգության կառավարական ուժերի կենտրոնակայանի վրա, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով անվտանգության ծառայությանը:
Ինչպես նշում է գործակալությունը, կենտրոնակայանի շենքը ենթարկվել է ականանետային գնդակոծման: Գրոհայինները նաև տանիքից շենքի վրա նռնակների տարափ են տեղացել:
Ներկայումս գրոհայինների և Եգիպտոսի անվտանգության ուժերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է:
Սինայում ռազմական գործողությունը սկսվել էր այն բանից հետո, երբ մի խումբ ծայրահեղականներ օգոստոսի 5-ին թերակղզու հյուսիսում հարձակման էին ենթարկել սահմանային հսկիչ անցակետը` սպանելով 16 զինծառայողի:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարության տվյալներով` 35 հոգուց կազմված ծայրահեղականների խմբում եղել է մի քանի պաղեստինցի, որոնք Սինա են ներթափանցել Գազայի հատվածից:






































