Մադրիդի «Ռեալ»-ի հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոյի կարծիքով` թիմը ջանք չի խնայել «Սևիլյա»-ի հետ ազգային առաջնության չորրորդ տուրի շրջանակներում կայացած արտագնա հանդիպմանը:
«Մեր ֆուտբոլիստներին չի կարելի մեղադրել ցանկության բացակայության մեջ: Իհարկե, մենք շատ միավորներ ենք կորցրել: Սակայն դժգոհություններն անիմաստ են ֆուտբոլում: Անհրաժեշտ է բարձրանալ և առաջ շարժվել: Մեզ անչափ կարևոր հանդիպում է սպասվում Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, նա միշտ օրինակ է ծառայել: Վիճակագրությունն ամեն ինչ ասում է: Տա Աստված, որ Քրիշտիանուն դեռ երկար հանդես գա «Ռեալ»-ում: Գումարի մասին նա ոչինչ չի ասել»,- հայտնել է Բուտրագենիոն:







































