Goal.com-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան տարաձայնություններ ունի ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ և կարող է լքել ակումբը:
Իսպանացի դարպասապահի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդը կատալոնական «Բարսելոնա»-ն է, որը ցանկանում է փոխարինող գտնել պահեստային դարպասապահ Պինտոյին, քանի որ վերջինս ցանկանում է լքել ակումբը:
Իսկ «Լիվերպուլ»-ը ցանկանում է իր կազմ հրավիրել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ում ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր «Բարսելոնա»-ն:






































