Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Անդրեա Ստրամաչոնիին:
AS-ը տեղեկացնում է, որ իտալական ակումբի նախագահ Մասիմո Մորատին նախնական համաձայնության է եկել Սիմեոնեի հետ, ըստ որի` արգենտինացին արդեն ձմռանը կարող է փոխարինել Ստրամաչոնիին, եթե վերջինս հաջողությունների չհասնի ներկայիս թիմի հետ:
Հիշեցնենք, որ Սիմեոնեն 1997-1999թթ հանդես է եկել «Ինտեր»-ի կազմում:








































