Monday, 08 06 2026
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում

Տրանսֆերային ամառ-2012. «Մանչեսթեր Յունայթեդ» (լուսանկարներ)

2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը սպասվածի պես թեժ ստացվեց: Բազմաթիվ հաջողված ու տապալված բանակցություններ, կանխատեսելի ու անակնկալ տեղափոխություններ, ձեռնտու և արդյունավետ գործարքներ, անսպառ միլիոններ… 1in.am Sport շարունակում է իր խոշորացույցի տակ առնել եվրոպական առաջատար առաջնությունների գրանդների և տրանսֆերային շուկայում առավել արդյունավետ աշխատանք կատարած ակումբների ձեռքբերումներն ու կորուստները` 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում:

Անցած մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի չեմպիոնական մրցավազքում չկարողացավ դիմակայել համաքաղաքացիներին` «Մանչեսթեր Սիթի»-ին` զիջելով չեմպիոնի տիտղոսը: Թիմը չափազանց անհաջող հանդես եկավ եվրոպական մրցասպարեզում: Այդ արդյունքները չէին կարող գոհացնել ո՛չ Գլեյզերների ընտանիքին, ո՛չ «կարմիր սատանաների» պատվախնդիր մարզչին: 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը ստացավ անհրաժեշտ համալրումը: Ֆերգյուսոնի հավակնոտ թիմն ավելի հզորացավ և ամբողջովին պատրաստ է նոր բարձունքներ գրավել:

Ռոբին վան Պերսի

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն իրականացրեց 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի խոշորագույն տրանսֆերներից մեկը: «Արսենալ»-ի ավագ Ռոբին վան Պերսին համալրեց մանկունիական ակումբի կազմը: Թվում էր` «Յունայթեդ»-ը հարձակվողի կարիք չունի, քանի որ իր կազմում ունի Ռունիի, Ուելբեկի, Չիչիարիտոյի, Բերբատովի (տեղափոխության ժամանակ դեռ չէր լքել ակումբը) կարգի ֆուտբոլիստների, սակայն Ֆերգյուսոնն այլ կարծիքի էր. Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողներից մեկը պետք է տեղափոխվեր անգլիական լիգայի ամենատիտղոսակիր ակումբ և դառնար «զինագործների» 4-րդ ավագը վերջին 7 տարիների ընթացքում (Պատրիկ Վիեյրայից, Թիերի Անրիից ու Սեսկ Ֆաբրեգասից հետո), ով լքել է Վենգերի կոլեկտիվը: 29-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրվել, իսկ «Արսենալ»-ը ստացել է 27 մլն ֆունտ: Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն իր նոր ակումբում կստանա 235.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:

Ռոբինն իր մեկնարկային խաղն անցկացրեց Պրեմիեր լիգայի 1-ին տուրում` փոխարինման դուրս գալով 68-րդ րոպեին` «Էվերթոն»-ի հետ արտագնա խաղում (1:0): Հաջորդ տուրում արդեն վան Պերսին մեկնարկային կազմում էր. Ռունին մնացել էր պահեստայինների նստարանին: 10-րդ րոպեին հարձակվողը խփեց իր առաջին գոլն իր նոր ակումբում` վերականգնելով հաշվի հավասարակշռությունը: «Յունայթեդ»-ը 3:2 հաշվով պարտության մատնեց «Ֆուլհեմ»-ին: 3-րդ տուրում եկավ հոլանդացու աստեղային ժամը. մրցակցի դաշտում հեթ-տրիկ` «Սաութհեմփթոն»-ի դարպասը (2:3): «Ինձ համար մեծ պատիվ է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Ես գնում եմ լեգենդար հարձակվողների ճանապարհով, որոնք հանդես են եկել այս ակումբում: Հուսով եմ` կօգնեմ թիմիս տիտղոսներ նվաճել նոր մրցաշրջանում: Ռոբինն արդեն ապացուցել է, որ Ռունիի հետ կարող է կազմել աշխարհի ուժեղագույն հարձակվողական զույգերից մեկը:

Շինջի Կագավա

Համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղերից մեկի` Շինջի Կագավայի ծառայություններով բազմաթիվ ակումբներ էին հետաքրքրվում, սակայն ճապոնացին իր նախապատվությունը տվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Եթե վան Պերսիի տեղափոխությունը զարմանք առաջացրեց (հաշվի առնելով վերոգրյալ հարձակվողների առկայությունը), ապա Կագավայի դեպքում ամեն ինչ այլ էր: Մանչեսթերյան ակումբը փլեյմեյքերի կարիք ուներ, ով կարող էր լրջորեն ուժեղացնել ստեղծագործ խաղն առջևի գծում: 23-ամյա Կագավայի նուրբ տեխնիկան, հրաշալի փոխանցումներն ու խփած գոլերը չէին վրիպել Ֆերգյուսոնի աչքից: Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում ոսկե դուբլից հետո Ճապոնիայի հավաքականի առաջատարը 4 տարվա պայմանագիր ստորագրեց «կարմիր սատանաների» հետ: Գերմանիայի չեմպիոնը ստացավ 12 մլն ֆունտ փոխհատուցում, որը ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում կարող է հասնել 17 մլն-ի (Կագավայի պայմանագրի ժամկետը լրանում էր 2013 թվականի հուլիսի 1-ին, իսկ ֆուտբոլիստը հրաժարվում էր նոր համաձայնագիր կնքել): «Շինջին հրաշալի խաղացող է: Նա շատ նուրբ տեխնիկա ունի, լավ է տեսնում խաղադաշտը: Շատ ուրախ եմ, որ Կագավան ընտրել է «Յունայթեդ»-ը: Վստահ եմ, որ նա արագորեն կհարմարվի մեր խաղաոճին»,- հայտարարեց Ֆերգյուսոնը: Իսկ «կարմիր սատանաների» ֆուտբոլիստը ցույց տվեց իր համեստությունը. Շինջին հրաժարվեց իրեն առաջարկված 7 համարի մարզահագուստից և հայտարարեց, որ ինքը դեռ պետք է նվաճի իր նոր թիմի 7 համարը կրելու իրավունքը, քանի որ այն այստեղ պատկանել է լեգենդների:

Կագավայի նորամուտը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին` Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Ֆուլհեմ»-ի հետ խաղում: Ինչպես և վան Պերսին, Կագավան նույնպես իր առաջին գոլը խփեց այդ խաղում:

Ակումբ են տեղափոխվել նաև Նիք Պոուելը («Քրյու», 4 մլն ֆունտ), Ալեքսանդր Բաթները («Վիտես», 4 մլն ֆունտ), և Անգելո Էրնանդեսը («Ունիվերսիդադ դե Չիլի»):

Հեռացել են

Ռոբին վան Պերսիի տրանսֆերը ձեռք բերելուց հետո թիմը լքեցին բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը` 5 մլն ֆունտի դիմաց տեղափոխվելով «Ֆուլհեմ», ինչպես նաև Մայքլ Օոուենը, ով ազատ գործակալի կարգավիճակ ստացավ և համալրեց «Սթոք»-ի կազմը: Կագավայի հետ ստորագրած պայմանագրից հետո նույն կարգավիճակում հայտնվեց Պակ Ջի Սունը` տեղափոխվելով ՔՓՌ` 2.5 մլն ֆունտի դիմաց:

Ֆերգյուսոնի համար ամենաանցանկալին Փոլ Պոգբայի տեղափոխությունն էր: Ֆրանսիացի 19-ամյա հարձակվողի հետ երկարաժամկետ բանակցություններն անարդյունավետ էին, և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս»: «Յունայթեդ»-ից հեռացել են նաև Ռայչի դե Լիթը («Լեսթեր», պայմանագրի խզում), Մեթի Ջեյմսը («Լեսթեր», ազատ գործակալ), Տոմաշ Կուշչակը («Բրայթոն», ազատ գործակալ), Ֆաբիոն (ՔՓՌ, վարձավճար), Բեն Ամոսը («Հալ Սիթի», վարձավճար), Լիամ Յակոբը («Օլդհեմ», վարձավճար):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում