Սեպտեմբերի 14-ին, ժամը 06.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա Աշոտ Մաթևոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 09.00-ին, գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:










































