«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ թուրինյան ակումբը Ա Սերիայի ընթացիկ առաջնության ֆավորիտների թվում է` նշելով նաև թիմի հիմնական հակառակորդներին:
«Կան 3-4 թիմեր, որոնք վտանգ կներկայացնեն մեզ համար առաջնության ողջ ընթացքում: Խոսքը «Միլան»-ի, «Ինտեր»-ի, «Ռոմա»-ի և «Նապոլի»-ի մասին է, որը չի խաղա ՉԼ գավաթի խաղարկությունում, սական այդ ակումբի կազմում հանդես են գալիս փորձառու խաղացողներ:
Պահեստայինների նստարանին Կոնտեի բացակայությունը զգացնել կտա իր մասին: Այդ մասնագետը մեզ հավատ է ներշնչել սեփական ուժերի հանդեպ և մեծ աշխատանք է կատարել թիմն իր համառությամբ վարակելու համար:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա շուտով ես բանակցություններ կվարեմ ակումբի ղեկավարության հետ և չեմ կարծում, որ որևէ տարաձայնություն կառաջանա: Ես ցանկանում եմ երկարաձգել թիմի հետ գործող իմ պայմանագրի ժամկետը»,- Բուֆոնին մեջբերում է իտալական մամուլը:










































