Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

Տկարության ակցիա

Երեկ Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում տեղի է ունեցել հայկական համայնքի բողոքի ակցիան ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և ազատ արձակելու որոշման: ՌԴ քաղաքական շրջանակներից ակցիային մասնակցել է միայն Վլադիմիր Ժիրինովսկին, ինչը ըստ էության վկայում է խնդրի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների անլուրջ վերաբերմունքի մասին: Բանն այն է, որ Ժիրինովսկուն ներկայումս երևի թե միայն հայերն են լուրջ ընդունում, նա վաղուց արդեն իր ակտուալությունը կորցրած մի գործիչ է, որը զվարճությունից բացի, որևէ այլ դերակատարում ռուսական քաղաքականության ասպարեզում չունի:

Մյուս կողմից` հայկական համայնքի ակցիան ինքնին ունի լրջության առումով բավական մտահոգիչ պարագաներ: Դա ոչ միայն հերթական անգամ Ժիրինովսկու ամբիոն դառնալն ու այդպիսով ժամանցի օբյեկտի վերածվելն է, այլ նաև բողոքի ակցիայի ժամանակն ինքնին: Արդեն մի քանի օր է անցել Սաֆարովի արդարացման որոշումից, մինչդեռ Մոսկվայի հայկական համայնքը, որը աշխարհում երևի թե ամենաբազմամարդ համայնքներից մեկն է, նոր է միայն բողոքի զանգվածային ակցիա անում, որին էլ ընդամենը 200 մարդ է մասնակցում: Մինչդեռ, միայն 200 հոգանոց պատվիրակությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևան է ժամանում իր քարոզչական ակցիաներն իրականացնելու համար: Մի՞թե Աբրահամյանը չէր կարող գոնե կրկնակի անգամ ավելի մասնակից ապահովել, քան իր երևանյան այցերի պատվիրակություններն են:

Եվ այս ամենից հետո մնում է ակցիայի բովանդակությունը: Եթե ակցիան այդքան ուշացումով է արվում, եթե այն անլրջացվում է Ժիրինովսկու մասնակցությամբ, միգուցե կարող էր իրավիճակը փրկել բովանդակությունը: Սակայն այդ տեսանկյունից սովորական դատապարտող կոչեր են հնչել, փոխարենը և ոչ մի պահանջ չի հնչել Ռուսաստանի իշխանության, ըստ էության, մարգինալ վերաբերմունքի նկատմամբ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ըստ էության ամենապասիվն է տեղի ունեցածի հանդեպ իր արձագանքով: Ռուսաստանը ընդամենը ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով մեկ անգամ անդրադարձել է թեմային, մի քանի տողով, և վերջ: Եվ այս առումով, Հայաստանի ռազմավարական դաշնակցից պահանջելու շատ բան կա, սակայն հայկական համայնքը անգամ քիչն էլ չի անում, և ինչ էլ անում է՝ շատ ուշացումով: Երևի հայկական համայնքը հենց Ռուսաստանի իշխանության թույլտվությանն էր սպասում, որն էլ միգուցե տրվել է այն բանից հետո, երբ խոստացել են, որ Ժիրինովսկուն թույլ կտան ելույթ ունենալ:

Իրականում այս ակցիան վկայում է ոչ թե բազմամարդ մոսկվահայ համայնքի, ռուսաստանահայ համայնքի ուժի, այլ տկարության, քաղաքական գրեթե զրոյական կշռի մասին, ինչը մի կողմից ցավալի է, մյուս կողմից` շատ մտահոգիչ: Այդ համայնքը կարող է իսկապես լուրջ կշիռ ունենալ Ռուսաստանում` դրանով նպաստելով թե՛ համայնքի ներկայացուցիչներին այնտեղ, թե՛ պետությանն՝ այստեղ ու այնտեղ: Բայց, դրա համար պարզապես հարկավոր է, որ այսպես ասած` համայնքային էլիտա լինի: Իսկ այդ առիթով մեկնաբանությունները երևի թե ավելորդ են և ներկայիս էլիտան մտածում է մեկ բանի մասին՝ ինչպես սիրաշահել Պուտինին և դրա դիմաց հարմար տեղավորվել Ռուսաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում