Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Կոմիտասի անվան դելֆինարիում

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ, ըստ որի` Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում կառուցվող Դելֆինարիումի վերաբերյալ այս գերատեսչությունը դիմել է քաղաքապետարան եւ տեղեկացել, որ կառուցվող Դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին ո՛չ էկոլոգիապես եւ ո՛չ էլ բովանդակային առումով:
Ավելին, այնտեղ գարնանը ծառատունկ կիրականացվի, որը բնավ չի խաթարի Պանթեոնի անդորրը: Խնդրի, ինչպես նաեւ մշակույթի նախարարության վերոհիշյալ հայտարարության շուրջ զրուցել ենք կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:
– Պարոն Խզմալյան, օրերս մշակույթի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ դելֆինարիումի կառուցումը չի խաթարի զբոսայգու ո՛չ էկոլոգիական, ո՛չ բովանդակային նշանակությունը: Սա արդյո՞ք կեղծ մտահոգություն չէ այն մշակութային ֆոնին, որն այսօր առկա է:
– Կարծում եմ` նախ պետք է բնապահպանության նախարարությունն անհանգստանա, որովհետեւ այդ ամենում մեղք են դելֆինները, իրենք մեր մեծահարուստ չտեսների հերթական զոհն են դառնալու: Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Երեւանի կենտրոնում` թաղապետարանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բերեցին երկու սեւ կարապ եւ չկարողացան կարապների համար ապահովել պարզ մի բան` մաքուր ջուր, եւ մի քանի օր անց կարապները սատկեցին: Հիմա բերելով դելֆիններ, որոնք կարիք ունեն ծովի ջրի եւ կենդանի ձկների, նրանց նույնպես դատապարտում են մահվան: Այս ամենը նման է մի տասը տարի առաջ նոր հայերի մասին առաջին անեկդոտներից մեկին, երբ երեխան մեծահարուստ հորից ինքնաթիռի միս է ուզում: Հիմա իրենք ինքնաթիռի միս են ուզում, դելֆիններ են ուզում, բոլոր երգերը երգեցին, մնաց սարի սմբուլը: Դելֆինները մեղք են, որովհետեւ նրանց հետ փորձում են վարվել ճիշտ այնպես, ինչպես մեզ հետ են վարվում` զրկելով ազատությունից, մաքուր օդից: Ինչ-որ տեղ այս ամենը մոդելավորում է մեր հասարակությունը` վանդակի մեջ պահելով` փորձում են մի քանի հարյուր հազար հայ թողնել, մնացածները չեն դիմանում այդ անազատությանը, ամեն օր վիրավորանքի հասցնող անարդարությանը: Փոխարենը, ցույց են տալիս, որ կարող են զբոսաշրջիկների եւ մեծահարուստների համար տուն կառուցել, դելֆինարիում կամ աշխարհի ամենամեծ ճոպանուղի մի երկրում, որտեղ երկրաշարժից քսան տարի անց դեռ անապահով եւ սեփական բնակարան չունեցող մարդիկ կան, մի երկրում, որտեղ մարդիկ աղբանոցներում են ուտելիք փնտրում, ինչպե՞ս ես քեզ նման բաներ թույլ տալիս: Բայց այդ հարցերը չեն առաջանում, քանի որ միայն նայելով այդ մարդկանց դեմքերին, վզերին եւ փորերին, նաեւ ինչ մեքենաներով են պտտվում բռնաբարված քաղաքում, ամեն ինչ պարզ է դառնում:
– Վայրը, որտեղ Դելֆինարիումն է կառուցվում, Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ է:
– Պանթեոն, որտեղից Դերենիկ Դեմիրճյանի գլուխն են տարել, որտեղ առանց ամաչելու բոլոր մնացած մեծերից բարձր հսկայական արձան տեղադրեցին (խոսքը վաղամեռիկ վարչապետի մասին է)… սա ճաշակի, կրթության, դաստիարակության հարց է:
– Պարոն Խզմալյան, ինչո՞ւ հանկարծ բոլորը որոշեցին թաղվել Պանթեոնում, գուցե էլիտար է դարձել:
– Բանն այն է, որ այդ բոլոր մարդիկ տառապում են ավստահության եւ անբավարարվածության բարդույթով: Իրենք հոգու խորքում շատ լավ գիտեն, որ զբաղեցնում են ուրիշների տեղը: Դելֆինարիումը, ինքնաթիռի միսը… այս նողկալի շարքը կարելի է շարունակել…
– Կամ օրերս կլինի Տանգոյի փառատոնի մեկնարկը, որը կտեւի մինչեւ հունիսի 30-ը: Միշտ այս տեսակ փառատոների, միջոցառումների, «Տաշիրների» համար գումար կա, բայց շատ արվեստագետներից եմ լսել, երբ դիմում են նախարարին որեւէ հետաքրքիր նախագիծ ֆինանսավորելու, պատասխան են ստանում` գումար չկա: Մնացել է` ռաբիսի փառատոն կազմակերպեն:
– Իրենք չեն էլ զգում, որ սա ծիծաղելի է, ավելի շուտ նողկալի է, անհեթեթ: Վերադառնալով հարցի երկրորդ մասին` ասեմ, որ իրականում ռաբիսի փառատոն անել պետք չէ, որովհետեւ դա շարունակվում է ամեն օր` առանց ընդհատումների, իրենք ստեղծել են իրենց մշակույթը, իրենց հեռուստատեսությունը, որն ավելի ճիշտ կլիներ անվանել հարուստատեսություն: Իրականում իրենք մեղք են, իրենք ապրում են տոտալ ատելության մթնոլորտում, շրջապատված են թիկնապահներով եւ կարիք ունեն ինքնահաստատման, ինչպե՞ս կարելի է ապրել, երբ քեզ բոլորն ատում են, երբ քեզ ոչ ոք չի սիրում, դու վախենում ես առանց թիկնապահների փողոց դուրս գալուց: Ես լցված եմ գթասրտությամբ, խղճում եմ նրանց, նրանց վաղուց անհրաժեշտ էր կաթ եւ խտացրած կաթ տալ այդ դժվար կյանքի համար, եւ կարծում եմ, որ իրենց աշխատավարձերն էլ ավելի պետք է բարձրանան:
– Հարուստատեսություն ասելով` նկատի ունենք միայն հարուստնե՞րն են դիտում:
– Հարուստատեսությունը այն հեռուստատեսությունն է, որի տերերը, եղած գաղափարախոսության հեղինակն են հարուստները, եւ որը դարձել է հարուստների իշխանությունը պահպանելու էլեկտրոնային միջոց:
– Բայց հեռուստատեսությունում կարծես թե ընդհանրապես բացակայում է որեւէ գաղափարախոսություն:
– Գաղափարախոսության բացակայությունը նույնպես գաղափարախոսություն է: Գաղափար չունենալը, ցինիկ, հարմարվող, կոնֆորմիստ լինելը շատ լուրջ գաղափարախոսություն է, որը մեծ ջանքերով ներմուծում են մեր հասարակության մեջ, եւ մեր հասարակության մի ստվար զանգված դրա զոհն է: Եվ իզուր չէ, որ Լենինի արձանը հանելուց, խաչը հանելուց հետո հրապարակում դրեցին հեռուստացույց` որպես իրենց իշխանության մտավոր խորհրդանիշ: Այն ժամանակ էլ արտահայտվեցի, եւ երեւի իմ ակնարկը տեղ հասավ, իրենք հանեցին հեռուստացույցը հրապարակից, բայց այն չհանեցին իրենց գլխավոր զենքերի ցուցակից, եւ դա առ այսօր լուրջ, վտանգավոր զենք է, որով ամեն օր գնդակահարում են մեզ եւ մեր երեխաներին:
-Պարո՜ն Խզմալյան, մեր մշակութային քաղաքականությունից դժգոհ են բոլորը, շատերը այն կարծիքին են, որ անգամ այդ քաղաքականությունը չկա։ Հիմա, ըստ Ձեզ, մենք ո˚ր ուղղությունն ենք ընտրում՝ եվրոպակա˚նը, թե˚ արեւլյանը։
-Հիմա սկսվում է լուրջ խոսակցությունը, քանի որ մինչ այս ինչքան խոսեցինք, հիմնականում ծաղրանք էր։ Իրականում մեր ազգային, հոգեւոր մշակույթի, մեր ուժի գլխավոր գաղտնիքը դա է։ Մշակույթը ընդհանուր հիշողություն է, դա այն է, ինչ կապում է մեր անցյալի հետ եւ այն է, ինչ մեզ կապում է մեր ապագայի հետ եւ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել ներկային։ Իրականում մշակույթը ծանր աշխատանք է, որը առաջացել է մշակ բառից։ Ուստի այն մարդիկ, ովքեր իրենց համարում են մշակույթի գործիչ եւ մեծամիտ կեցվածքով հրաժարվում են խոսելուց առօրյա կյանքից, կենցաղից, քաղաքականությունից՝ասելով, որ իրենց արվեստը դրանից վեր է, կա՜մ սխալվում են, կա՜մ ստում, որովհետեւ մշակույթը նաեւ ամենօրյա պայքար է հանուն մարդու, հանուն մարդկային արժանապատվության եւ մարդկային ազատությաւն։ Եթե դու հավակնություններ ունես մշակույթով, արվեստով զբաղվելու, նախեւառաջ դու ինքդ քեզ պետք է ազատես եւ պաշտպանես քո իրավունքը ազատել ուրիշներին, ամենօրյա պայքարը կենցաղի, ստորաքարշության, կեղծիքի եւ բռնի ուժի դեմ։ Հրաժարվելով այդ պայքարից՝ դու հրաժարվում ես քո մշակույթից, քո առաքելությունից։
Վերադառնալով հարցի երկրոդ մասին՝ ասեմ, որ մենք եզակի ազգ ենք, մեր եզակի լինելը նախեւառաջ մշակույթում է արտահայտված եւ եզակի ենք նաեւ նրանով, որ ե՜ւ արեւլյան, ե՜ւ արեւմտյան մշակույթում գոյություն ունենք։ Պատահական չէ, որ մեր դուդուկը /ոչ միայն դուդուկը/ կարեւոր նշանակություն է հաղորդում ֆիլմերին, որովհետեւ հայ մշակույթը կամուջ է արեւելքի եւ արեւմուտքի մեջ, ինչպես համարյա ոչ մի այլ ազգի արվեստ եւ մշակույթ։
-Այսինքն մենք չպե˚տք է վերցնենք որեւէ ուղղություն, այլ այդ կամո˚ւրջը պետք է փորձենք լինել։
-Պարզապես մենք պետք է լինենք այն, ինչ-որ մենք ենք, մենք պետք է լինենք մենք, եւ դրանով իսկ մեր պատմական առաքելությունը կատարենք. քաղաքակրթենք, ինչպես կատարել ենք պատմության ընթացքում։ Մենք հազարամյակներ շարունակ զբաղված էինք վրացիներին, պարսիկներին, թուրքերին եւ ռուսներին քաղաքակրթելով։
Սակայն տեսնում ենք, որ Վրաստանը մեզնից առաջ անցավ։
-Որովհետեւ մեզանում պետությունը չի զբաղվում մշակույթով, ավելին պետությունը արհամարհում եւ ոչնչացնում է մշակույթը, ուստի տնտեսությունը դիտում են մշակույթից զատը, առանձին, քաղաքականությունը զրկված է մշակույթից, իսկ դա իրականում համալիր է։ Չի կարող մշակույթն առանձնանալ քաղաքանությունից, տնտեսությունից, կենցաղից, երբ դա փորձում են անել, ստացվում է այն, ինչ ստացվում է Հայաստանում։
Ելքը մեկն է. պետք է վերադառնալ մեր մշակութային տեսակին, մեր քաղաքակրթական առաքելությանը եւ տվյալ դեպքում վերսկսել ինքներս մեր ազգը քաղաքակրթել եւ մշակել, եւ այդտեղից են գալու նոր ուժեր, նոր անուններ, նոր գաղափարներ, նոր վերելք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում