Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է հետևել Ռոնալդու-«Ռեալ» փոխհարաբերությունների զարգացմանը:
«Քաղաքաբնակները» պատրաստ են «արքայական ակումբին» առաջարկել Դավիդ Սիլվայի տրանսֆերն ու ևս 50 միլիոն ֆունտ՝ Ռոնալդուի իրավունքները ձեռք բերելու նպատակով: Նշենք, որ Պերեսի մեծ ցանկություններից է Սիլվային տեսնել իր թիմում:
Եթե Ռոնալդուն ու «Ռեալ»-ը համաձայնության չգան նոր պայմանագրի շուրջ, ապա պորտուգալացին կարող է ընդունել անգլիական կողմի գայթակղիչ առաջարկը:









































