Manchester Evening News-ը գրում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին, ամենայն հավանականությամբ, ձմռանը կհեռանա թիմից:
Ակումբն ու ֆուտբոլիստը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի պայմանների հարցում: Թիմն ավելի շահեկան է համարում ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը:
Հիշեցնենք, որ այս ամռանը Նանին շատ մոտ էր «Զենիթ» տեղափոխությանը, սակայն գործարքին խանգարեց ֆուտբոլիստի «ախորժակը». նա չափից շատ գումար էր պահանջում «Զենիթ»-ում հանդես գալու համար:








































